Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հոգեկան առողջություն

Այց այլ երկիր` միշտ սթրես է օրգանիզմի համար

Այց այլ երկիր` միշտ սթրես է օրգանիզմի համար

Անսովոր սնունդը, ուրիշ կազմություն ունեցող ջուրը, կլիմայի փոփոխությունը և այլ գործոնները կարող են բացասաբար անդրադառնալ առողջության վրա, ինչը հատկապես վերաբերում է մարսողական օրգաններին: Ստամոքսի կամ աղիների լորձաթաղանթի բորբոքումը կանխելու համար, գոնե ճանապարհորդության սկզբում, պետք է պահպանել մի քանի կանոններ:


Ջուրը հարկ է խմել միայն փակ շշերից: Որոշ երկրներում, օրինակ` Ասիայում և Աֆրիկայում, խորհուրդ է տրվում անգամ միրգը և բանջարեղենը լվանալ շշալցված ջրերով, որովհետև ծորակի ջուրը բավարար չափով մաքուր չէ: Մյուս կողմից պետք է օրգանիզմի ջրազրկում թույլ չտալ: Անհրաժեշտ է ամեն օր խմել մինչև 1,5-2 լիտր հեղուկ: Տեղի սրճարաններում հյութերը չխմել սառույցով, քանի որ պարզ չէ, թե սառույցն ինչ ջրից է պատրաստված: Առաջին օրերին ցանկալի է խուսափել գազավորված ըմպելիքներից, հյութերից և ալկոհոլից, որպեսզի օրգանների լորձաթաղանթի գրգռվածություն չառաջանա:


Զգուշություն է պետք ցուցաբերել ավանդական կերակուրների նկատմամբ և չհամտեսել միանգամից մեծ տեսականի: Դրանցից որոշները կարող են լինել շատ յուղալի, կծու, աղի և այլն: Դեռևս չադապտացված օրգանիզմը երբեմն չի կարողանում դիմանալ նման ծանրաբեռնվածության և արձագանքում է աղիների աշխատանքի խանգարումամբ կամ թունավորմամբ:


Սկզբում պետք է օգտագործել ծանոթ սնունդ, օրինակ, խորոված բանջարեղեն, ոչ յուղալի թռչնամիս և ձուկ: Եթե 2-3 օրից նոր տեղում մարսողական համակարգի կողմից խանգարումներ չեն նկատվում, կարելի է համարձակ կերպով ընդլայնել սննդակարգը և անցնել նաև ավանդական կերակուրների: Պետք է հաշվի առնել, որ փողոցային սրճարանները հարմար տեղ չեն սնվելու համար, գերադասելի է սնվել ռեստորաններում կամ հյուրանոցում:


Նախքան ճանապարհորդությունը խորհուրդ է տրվում պրոբիոտիկների կուրս ընդունել: Դա կլավացնի աղիների միկրոֆլորան և կպահպանի այն հիվանդածին մանրէներից ու վիրուսներից: Ճամփորդական դեղարկղիկում անհրաժեշտ է ունենալ փորկապության, լուծի և թունավորման դեմ միջոցներ: Նոր երկիր ժամանելուց հետո կարելի է մարսողությունը լավացնող հաբեր ընդունել: Բայց, մինչև դա անելը, հարկ է խորհրդակցել մասնագետի հետ:


Հեղինակ. Վերոնիկա Շիկալևա

med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ